X
Մենք սոց. ցանցերում

Գերեվարված քաղաքացիները Սյունիքի մարզից չեն․ հերթական սուտը ԲՀԿ-ից | fip.am

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ուսանողական խորհրդի նախագահ Լիաննա Մանուկյանը Ֆեյսբուքի իր էջում դեկտեմբերի 20-ին տարածել էր ադրբեջանական աղբյուրներում հրապարակված մի տեսանյութ՝ ներկայացնելով դա որպես վերջին օրերին Սյունիքի մարզում տեղի ունեցած միջադեպ։ Տեսանյութում երևում են ադրբեջանցի զինվորականներ, որոնց առջևից քայլում են հավանաբար ազգությամբ հայ տարեց քաղաքացիական անձինք։ «Սյունիքի մարզում ադրբեջանցիները տարեցներին տանում են անհայտ ուղղությամբ»,- տեսանյութին կից գրել էր Մանուկյանը։

Գրառում ունի շուրջ 700 տարածում և ավելի քան 15 հազար դիտում։

Նշենք, որ այս տեսանյութը հրապարակվել էր տելեգրամյան ալիքներից մեկում դեռևս դեկտեմբերի 19-ին։

«Փաստերի ստուգման հարթակը» փորձեց պարզել, թե ովքեր են տեսանյութում երևացող անձինք և որտեղ է այն նկարահանվել։

Fip.am-ի հետ զրույցում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից հայտնեցին, որ Սյունիքի մարզից քաղաքացիական անձանց գերի ընկնելու վերաբերյալ ահազանգ չեն ստացել, ինչպես նաև չեն ստացել ահազանգ նշված տեսանյութի առնչությամբ։

«Փաստերի ստուգման հարթակը» կապ հաստատեց նաև Արցախի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հետ՝ ճշտելու՝ գուցե տեսանյութում Արցախի Հանրապետությա՞ն բնակիչներ են երևում։ ԱՀ ՄԻՊ աշխատակազմի ղեկավար Արսեն Սառաջյանը հայտնեց, որ ըստ իրենց ուսումնասիրության՝ տեսանյութը նկարահանվել է Ավետարանոց գյուղում, սակայն օրը հայտնի չէ։

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուրում:

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս