X
Մենք սոց. ցանցերում

Այս տիկինը բարոյական իրավունք չունի ԱԺ-ի անունից ներկայացնել մարդու իրավունքները. պատգամավոր

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Իմ քայլը» դաշինքը խորհրդարանական ընտրություններին ստացել է 884 հազար 864 քաղաքացու վստահության քվե։ Այսքան քաղաքացի է իշխանությունն ի պահ հանձնել կառավարող թիմին Վարչապետ Փաշինյանի գլխավորությամբ։

Եւ ահա սույն տիկինը, լինելով ՀՀ ՍԺ Մարդու իրավունքների եւ Հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նահագահ, իրեն թույլ է տալիս 884 հազար 864 քաղաքացու հասցեին նման արտահայտություն թույլ տալ։

Այս տիկինը կապ չունի մարդու իրավունքների հետ, այս տիկինը բարոյական իրավունք չունի ԱԺ-ի անունից ներկայացնել մարդու իրավունքները։
Ներողություն եմ խնդրում ՀՀ քաղաքացիներից, որ թույլ ենք տվել այս անձին ձեր հասցեին նման արտահայտություն անել։
Հրավիրում եմ նաեւ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան – Human Rights Defender of Armenia -ի ուշադրությունը այս տիկնոջ գրառումների եւ խոսքի վրա առհասարակ։

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս