Մենք սոց. ցանցերում

Ին՞չ եք ցանկանում որոնել

01:36
USD 480EUR 544RUR 6.72
Լուրեր Հայաստանից | Tiv1.AM Ստուդիա

Քաղաքականություն

Սաշիկ Սարգսյանը 2010-ին կողմ էր քվեարկել Գորիս-Կապանի մերձակա տարածքները «Ադրբեջան» անվանելուն

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի հիմնադիր, ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Սյունիքից «ընտրված» Սաշիկ Սարգսյանը 2010-ին կողմ էր քվեարկել Գորիս-Կապանի մերձակա տարածքները «Ադրբեջան» անվանելուն
2010 թվականին Ազգային ժողովն ընդունեց «Վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքը (դրա փոփոխությունները), որում Սյունիքի մարզի՝ փաստացի Արցախին սահմանակից համայնքների սահմանները նշեց որպես «Ադրբեջանի Հանրապետության» հետ սահման:

Ընդորում, ըստ 2010 թվականին ընդունված այդ օրենքի Ադրբեջանի սահմանը հենց սովետական սահմանն էր՝ Շուռնոխ գյուղի մեջով, Կապանից մի քանի կիլոմետրի վրա:

Այո, ՀՀԿ-ականներն այժմ կասեն, որ այդ օրենքի կարգավորման առարկան պետական սահմանը չէ: Ու ճիշտ կասեն, պետական սահման որոշելը, ընդհանրապես, օրենսդիրի գործը չի:

Բայց 2010 թվականին ՀՀԿ-ական Ազգային Ժողովը, տալով նման ձևակերպում, արձանագրեց, որ այդ համայնքները սահմանակից են Ադրբեջանին: Կարելի էր այդ օրենքում գրել պարզապես «պետական սահման», չհստակեցնելով, թե որ երկրի սահմանն է: Բայց ոչ, ՀՀԿ-ականները որոշեցին նշել, որ հենց Ադրբեջանի տարածքն է դա:

Այդ օրենքին այն ժամանակ կողմ էին քվեարկել նաև
— Սյունիքից պատգամավոր «ընտրված» Սերժ Սարգսյանի հայտնի եղբայր՝ Ալեքսանդ Սարգսյանը,
— Նոյմեբերի 10-ին կազմակերպված ծեծուջարդի հետ կապ ունեցող Վարդան Այվազյանը,
— «Շմայս» մականունով Առաքել Մովսիսյանը,
— Նժդեհին պաշտող Էդուարդ Շարմազանովը,
— ԲՀԿ-ականներ Վահե Էնֆիաջյանը, Նաիրա Զոհրաբյանը
— ՀՀԿ-ի, ՀՅԴ-ի. ԲՀԿ-ի ու ՕԵԿ-ի բազում այլ ներկայացուցիչներ:
Եվ սա բնավ չի նշանակում, որ Նիկոլ Փաշինյանը ճիշտ է: Բայց սա նշանակում է, որ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն խոսելու տեղ չունեն:

Հ.Գ. Հետաքրքիր է, ի՞նչ կլիներ 2010 թվականին, եթե սյունեցիները այս քվեարկության համար փակեին իրենց «ընտրած» պատգամավոր Սաշիկ Սարգսյանի ճանապարհը:

Click to comment

Նմանատիպ նյութեր

Հայաստան

Հայաստանի զինված ուժերը լիարժեք և պատասխանատվությամբ կատարում են երկրի անվտանգության ապահովման իրենց գործառույթները և, անկախ քաղաքական գործընթացներից, շարունակում են իրենց ծառայությունը հանուն պետության և...

Քաղաքականություն

ՀՀ ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Հայտնի ուժերը, փող ու ջանք չխնալելով, ինձ վարկաբեկող կեղծ տեղեկություններ են տարածում իրենց բոլոր...

Քաղաքականություն

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը հայտարարել է, թե առերևույթ հիմքեր կան Արմեն Սարգսյանի պաշտոնանկության գործընթաց սկսելու համար՝ Սահմանադրության կոպիտ խախտման հիմքով։ Հայտարարության...

Քաղաքականություն

Հիրավի երեկ Արմեն Սարգսյանը դարձավ 16 ուժերի հերոսը՝ Օնիկ Գասպարյանի պաշտոնանկ անելու միջնորդությունը նա չստորագրեց։ «Մենք ցույց տվինք, որ մենք պատիվ ունենք»,- հանրահավաքի հարթակից...

Գովազդ