Մենք սոց. ցանցերում

Ին՞չ եք ցանկանում որոնել

01:47
USD 480EUR 544RUR 6.72
Լուրեր Հայաստանից | Tiv1.AM Ստուդիա

Քաղաքականություն

ԵՊՀ դասախոսները վրդովված են. կայքերից են իմացել, որ իրենք մասնակից են 17 ուժերի անհնազանդությանը

«Ես վրդովված եմ ԵՊՀ-ի այսօր տարածած հայտարարությունից, թե, իբր, մեր ֆակուլտետը միանում է 17 կուսակցությունների նախաձեռնած անհնազանդությանը: Նշեմ, որ ֆակուլտետում ոչ մի քննարկում չի եղել, և ի՞նչ դասադուլ, երբ այս պահին դաս չկա: Սա 17 կուսակցություններին բնորոշ ձեռագիր է»,- այս մասին ասաց Аraratnews.am-ին դիմած՝ ԵՊՀ Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի դասախոսներից Աստղիկ Չուբարյանը:

«Այդ մասին իմանալուց հետո ես կապ հաստատեցի դեկանի հետ: Դեկանն ասաց, որ իրեն հեռախոսով են հարցրել, ինքն էլ ասել է՝ կարող եք ֆակուլտետը ևս ներառել»,- նշեց Աստղիկ Չուբարյանը՝ հավելելով, որ ինքը տեղյակ է, որ դեկանը պոստֆակտում այս պահին զանգում է գիտխորհրդի անդամներին և նոր է հարցնում վաղը կայանալիք անհնազանդության ակցիային նրանց մասնակցության մասին, այն դեպքում, երբ հայտարարությունը վաղուց տարածված է:

Իսկ նույն ֆակուլտետի դասախոս, ԵՊՀ գիտխորհրդի անդամ Նունե Թովմասյանն էլ ասաց, որ ինքն այդ մասին լրատվամիջոցներից է իմացել, մինչդեռ իրենք այդ մասին տեղեկացված չեն եղել. «Ես և իմ գործընկերները, որ նաև գիտխորհրդի անդամներ ենք, այդ մասին տեղյակ չենք եղել»:

Նրանք նաև նշեցին, որ համալսարանը քաղաքական գործընթացների մեջ ներգրավելը դեմ է այդ բուհի կանոնադրությանը:

Հիշեցնենք, որ այսօր ԵՊՀ-ն հայտարարություն էր տարածել, թե, իբր, ԵՊՀ մի շարք ֆակուլտետներ միանում են 2020 թ. դեկտեմբերի 22-ի համազգային անհնազանդության միջոցառումներին:

Click to comment

Նմանատիպ նյութեր

Հայաստան

Հայաստանի զինված ուժերը լիարժեք և պատասխանատվությամբ կատարում են երկրի անվտանգության ապահովման իրենց գործառույթները և, անկախ քաղաքական գործընթացներից, շարունակում են իրենց ծառայությունը հանուն պետության և...

Քաղաքականություն

ՀՀ ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Հայտնի ուժերը, փող ու ջանք չխնալելով, ինձ վարկաբեկող կեղծ տեղեկություններ են տարածում իրենց բոլոր...

Քաղաքականություն

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը հայտարարել է, թե առերևույթ հիմքեր կան Արմեն Սարգսյանի պաշտոնանկության գործընթաց սկսելու համար՝ Սահմանադրության կոպիտ խախտման հիմքով։ Հայտարարության...

Քաղաքականություն

Հիրավի երեկ Արմեն Սարգսյանը դարձավ 16 ուժերի հերոսը՝ Օնիկ Գասպարյանի պաշտոնանկ անելու միջնորդությունը նա չստորագրեց։ «Մենք ցույց տվինք, որ մենք պատիվ ունենք»,- հանրահավաքի հարթակից...

Գովազդ