X
Մենք սոց. ցանցերում

Այս խժդժությունները այն իրական պատկերն է, որը միշտ եղել է մեր հասարակության մեջ, սակայն ոչ ոք այսքան բաց չէր «խաղում»

Ընդդիմադիրները, որոնք նախկին իշխանության ներկայացուցիչներն են, կամ նախկին իշխանության հանցավորության մեղսակիցները, վարձու գրչակները, վարձու երգիչներն ու բեմի ծաղրածուները, մանր ու միջին կաշառակերները, բանակը թալանած գեներալները, մարդակեր ոստիկանները, ժողովրդին անվանում են «ժեխ»: Ժողովրդին անվանում են ժեխ հենց այն պատճառով, որովհետև ատում են նույն այդ ժողովրդին և նրանք նոր չէ, որ այդ կարծիքին են: Քոչարյանի և Սարգսյանի վարձու սպասավորներն ու նրան ծառայող հանցագործները միշտ են ատել ժողովրդին և միշտ են համարել նրանց ժեխ, բայց հիմա են դրա մասին ասում, որովհետև հիմա նրանք համարում են իսկական ժամանակը՝ ի ցույց դնելու իրենց ատելությունն առ ժողովուրդ:

Այս ընդդիմությունը, որը Հայաստանը տարիներ շարունակ կեղեքած ու ստորացրած նախկին իշխանությունն է, ատում է ժողովրդին, և հիմա նրանից սկսել է վրեժ լուծել: Սրանք մարդիկ են, որոնց համար մարդը երբեք չի եղել արժեք, և այդ մասին նրանք սկսել են բացեիբաց խոսել՝ առանց ամոթի: Բանն այն է, որ «էլիտա» կոչվածն ամոթ չունի, նամուս չունի, նրան միայն հետաքրքրում է իր կեցությունը:

Սակայն այս ամենի մեջ մի էպիզոդ կա, որն ամենանվաստացուցիչն ու ողբերգականն է: Այդ էլիտայի ներկայացուցիչներից ոչ ոքի որդին այդպես էլ չկռվեց պատերազմում, նրանցից ոչ ոք չզոհվեց Արցախի և Հայաստանի համար մղվող սուրբ պատերազմում: Նրանց համար կռվում ու մահանում էին իրենց կողմից «ժեխ» անվանումը ստացած ժողովրդի զավակները:

Վանեցյանի որդին օրինակ 19 տարեկան է: Վանեցյանն իրեն համարում է էլիտա, կոչումով գեներալ է: Վանեցյանի էլիտար որդին այս պահին պետք է լիներ բանակում, 2 ամիս առաջ նա պետք է լիներ պատերազմի դաշտում: Վանեցյանի որդին հիմա իրենց տանն է, ֆեյսբուքում քննադատում է իշխանություններին և ժողովրդին անվանում «ժեխ»:

Իրականությունն այլ է: Ո՛չ  այդ ռևանշիստներն են էլիտաները, ոչ էլ ժողովուրդն է ժեխ: Էլիտան հայրենիքը պաշտպանող զինվորն է ու նրա ծնողը, էլիտան հող մշակողն ու անասուն պահողն է, էլիտան իր հացը վաստակող քաղաքացին է: Իսկ այ ժեխը հայրենիքը կեղեքած այդ մի քանի տոկոս սրիկաներն են:

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս