«Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարիտիրոսյանը այսօր ֆեյսբուքյան գրառում էր կատարել, որը տարատեսակ մեկնաբանությունների առիթ դարձավ: Գրառումը ներկայացնում ենք ստորև.
«Մտել են այլ պետության տարածք 26 տարի տիրել, հենակետեր սարքել, տներ կառուցել, հանքեր շահագործել։ Հիմա տարածքի տերն ասում է գնացեք։ Ասում են հայտարարության մեջ դրա մասին բան գրած չէ։ Էս է՞ ձեր մակարդակը
Ես որ գամ Ձեր տանը իմ գրասեղանը դնեմ ու եթե ասեք գնա՝ պատասխանեմ, որ հայտարարության մեջ կետ չկա ձեր բնակարանի մասին, լավ կլինի՞»։
Որոշ ժամանակ անց Մարտիրոսյանը ֆեյսբուքյան էջից հեռացրեց գրառումը, այնուհետև արդեն նոր գրառմամբ անդրադարձավ նախորդին.
