Մենք սոց. ցանցերում

Ին՞չ եք ցանկանում որոնել

13:06
USD 480EUR 544RUR 6.72
Լուրեր Հայաստանից | Tiv1.AM Ստուդիա

Սպորտ

Ազատոճային ըմբիշ Վազգեն Թևանյանը դարձել է Աշխարհի գավաթի անհատական խաղարկության ոսկե մեդալակիր

Ազատոճային ըմբիշ Վազգեն Թևանյանը (65 կգ) դարձել է Աշխարհի գավաթի անհատական խաղարկության ոսկե մեդալակիր։ Այս մասին տեղեկացնում է ԿԳՄՍ նախարարությունը։

Բելգրադում ընթացող մրցաշարի եզրափակչում Թևանյանը գոտեմարտել է Հունգարիայի ներկայացուցիչ Իսմայիլ Մուսուկաևի դեմ և 9։1 հաշվով հաղթանակ տոնել։

Նշվում է, որ եզրափակչի ճանապարհին ևս Եվրոպայի մինչև 23 տարեկանների չեմպիոնը վստահ հաղթանակներ է տոնել։ Որակավորման փուլում Թևանյանը 6։0 հաշվով պարտության է մատնել Մոլդովայի ներկայացուցիչ Նիկոլայ Գրահմեզին, 1/8 եզրափակչում հաղթել է Հաջի Մոհամեդ Ալիին (Բահրեյն)՝ 11։0, 1/4 եզրափակչում 10։0 հաշվով առավելության է հասել Նիկոյալ Օխլոպկովի (Ռումինիա) նկատմամբ, իսկ եզրափակչի ուղեգրի համար գոտեմարտում 7։2 հաշվով հաղթել է Ուկրաինայի ներկայացուցիչ Գոռ Հովհաննիսյանին։

Սա Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի երրորդ մեդալն է Աշխարհի գավաթի խաղարկությունում․ երեկ արծաթե մեդալ է նվաճել Արսեն Հարությունյանը (57 կգ), իսկ Արման Անդրեասյանը (70 կգ) դարձել է բրոնզե մեդալակիր։

ԿԳՄՍՆ-ն հիշեցնում է նաև, որ ավելի վաղ հունահռոմեականներից Աշխարհի գավաթում արծաթե մեդալակիր է դարձել Մալխաս Ամոյանը (72 կգ), իսկ Սլավիկ Գալստյանը (63 կգ) նվաճել է բրոնզե մեդալ:

Click to comment

Նմանատիպ նյութեր

Հայաստան

ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը վերջին 7 տարում Հայաստանով թմրանյութի տեղափոխման խոշորագույն դեպքն է բացահայտել: Երևանի մաքսային պահեստներից մեկում կատարված մաքսային հսկողության արդյունքում որպես...

Քաղաքականություն

Արդեն անկախ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ԱԺ նիստի ընթացքում իր և Ալեն Սիմոնյանի միջև տեղի ունեցած բանավեճին․ «Ազգային ժողովը մոռացել է՝...

Քաղաքականություն

Եթե Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, այնուամենայնիվ, Օնիկ Գասպարյանն ազատվի Գլխավոր շտաբի պետի պաշտոնից, իմ տեղեկություններով՝ բանակը չի ենթարկվի այդ որոշմանը: Այդ մասին Բաղրամյան պողոտայում լրագրողների...

Հայաստան

Վառելիքի հայկական շուկան, որը վերջին տասնամյակների ընթացքում գտնվել է քաղաքական փոխկապակցված երեք խաղացողների ազդեցության տակ և, հետեւաբար, չուներ բնական գների միջավայր, դառնում է ավելի...

Գովազդ