Մենք սոց. ցանցերում

Ին՞չ եք ցանկանում որոնել

15:29
USD 480EUR 544RUR 6.72
Լուրեր Հայաստանից | Tiv1.AM Ստուդիա

Facebook

Ո՞վ է տարածում, որ Սյունիքը անցնելու է Ադրբեջանին՝ Ադրբեջանը․ Նարեկ Այվազյան

Ո՞վ է տարածում, որ Սյունիքը անցնելու է Ադրբեջանին։ Ադրբեջանը։ Դե ճանաչեք, թե ով է Հայաստանում դրա մասին պնդումներ անում։ Սրանից էլ լա՞վ լյուստրացիա։ Իհարկե, տարբերեք որոշակի նաև այն մարդկանց, որոնք վախից, ռեֆլեքտիվ տարածում են դրանց զառանցանքները։ Սահմանի ամբողջ երկայնքով դեմարկացիայի ընթացքում այս խոսակցություններն են։ Սկսեց Սոթքից։ Աղաղակեցին, որ հանձնում էինք Սոթքը, Սևանը, Վարդենիսը, Մարտունին։ Ի՞նչ եղավ։ Դեմարկացիա։
Հիմա այս գրածս եկեք տարբերենք նրանից՝ արդեն հանձնել են, ծախել են, տվեցին պնդումներից, այն իմաստով, որ լինլու է նման խնդիր, քանի դեռ պաշտպանական համակարգը չի վերակենդանացել՝ համալրվելով ժամանակակից, լավագույն սպառազինությամբ ու բարձրակարգ զինվորական շարքերով։

Ամեն դեպքում գործող իշխանություններն ու ուժայինները տպավորություն են ստեղծում, որ ահ ու սարսափ տարածելը մեր անվտանգության հայեցակարգի մաս է, որպեսզի մենք՝ քաղաքացիներս, լռենք ու վտանգն անցնի մեր կողքով։ Եվ դրա համար թույլատրել ու բանտերից հանել են թալանչի ու մարդասպան նախկիններին, լցրել փողոցները, ինչը ևս երաշխիք է լռության ու վախի մթնալորտ ստանալու համար, այլապես նրանց հանրությունից մեկուսացված կպահեին և ունեցվածքն էլ կազգայնացնեին ռազմական դրության պայմաններում, ինչը օրենքի տեսանկյունից կարող են անել ցանկացած պահի։

Կան նաև աշխարհաքաղաքական համանման հիմնավորումներ, թե ինչու մեզ պետք է ահաբեկած պահեն, որ ոչինչ չանենք։ Նու, ես իրատեսական չեմ համարում այդ զարգացումները, բայց գրեմ ինչի մասին է խոսքը։

Սկզբից լուրեր էին տարածվում, որ Ռուսաստանն Ադրբեջանը բաժանելու է մասերի։ Դրա մի մասը նվիրելու են հայերին ու դառնալու է Արցախ, որի միջոցով Ռուսաստանը սահման է ունենալու Պարսկաստանի հետ։ Հետո ու հիմա էլ շարունակում են խոսել, որ Արցախը փոխելու են Նախիջևանի հետ, քանի որ Նախիջևանի պայմանագիրը լրանալու է։ Եվ չգիտես ինչու, այն նվիրելու են մեզ։ Հիմա ավելի շատ սկսեց խորանալ այն խոսակցությունները, մոռանալով նախորդները, որ ամբողջ աշխարհը ջանում է Իրանին առնել շրջափակման մեջ և Թուրքիան պատերազմ է սկսելու նրա հետ։ Դրա համար մենք «հետ ենք քաշվել», որ մեր տարածքում տեղի չունենան բախումները, բայց մոռանում ենք, որ նման մասշտաբի բախումները ոչ միայն մեր տարածքում, այլև ամբողջ տարածաշրջանն է ընդգրկելու, եթե ոչ ամբողջ աշխարհը։

Չգիտեմ, թե ինչքանով նման խոսակցությունները իրականության հետ աղերս ունեն, բայց դրանք սպասարկում են օտար ուժերին մեզ սպասեցնելու, լռելու, հանգստացնելու, ոչինչ չնախաձեռնելու համար, ինչ որ չափով էլ խամրեցնում են սեփական օրակարգը ու նպատակները ձևավորելու հարցում։ Ու ինձ մոտ, որ առաջին հարցը գալիս է, դա հետևյալն է. Ի՞նչ եմ ես ուզում, ի՞նչ ենք մենք ուզում ի խորոց սրտի որպես մարդ, ազգ և պետություն։ Եվ մինչև չլինեն այս հարցի անհատական, ազգային ու պետական պատասխանները, դրանց հավաքական սահմանումը, հավանաբար այդպես էլ մնանք քսաներերոդ դարի երկրորդ կամ երրորդ սերնդի պատերազմ վարելու տրամաբանության մեջ, ապրենք վախի ու ահաբեկման մթնոլորտում, մինչև որ սահմանները բացվեն ու լքենք երկիրը։

Իսկ եթե չեք ցանկանում այդպիսի սցենար, ապա եկեք կպնենք իրար, կպնենք գործերին ու փոխենք սարսափի օրակարգը հայկական երազանքով ու նպատակներով։

Նարեկ Այվազյանի ֆեյսբուքյան էջից

Click to comment

Նմանատիպ նյութեր

Քաղաքականություն

ՀՀ նախկին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հարցազրույցը Մեդիամաքսին: — Պատերազմի ավարտից հետո Հայաստանում եւ մեր երկրի սահմաններից դուրս քննարկվում է Ձեր հայտնի «նոր պատերազմ՝ ...

Facebook

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը կարծում է, որ Լիլիթ Մակունցը ամերիկյան ազդեցության գործակալ է: Այս մասին նա ֆեյսբուքյան գրառում է կատարել, որը ներկայացնում ենք ստորև....

Տարածաշրջան

Ադրբեջանում հայատյացության ու թշնամանքի խորքային արմատների վերաբերյալ լրացուցիչ ապացույցներ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը: «Այս անգամ ադրբեջանական սոցիալական մեդիայի իրական...

Հայաստան

Հունվարի 25-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 166094 դեպք, որոնցից 154932-ը` առողջացած, 3047-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում...

Գովազդ