X
Մենք սոց. ցանցերում

Սպորտ

Արսեն Հարությունյանը՝ աշխարհի գավաթի խաղարկության արծաթե մեդալակիր

Բելգրադում ընթացող ըմբշամարտի աշխարհի գավաթի անհատական խաղարկությունում Եվրոպայի չեմպիոն Արսեն Հարությունյանը նվաճեց արծաթե մեդալ:

57 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչը եզրափակչում 0:10 հաշվով պարտվեց Ռուսաստանը ներկայացնող Զավուր Ուգուևին:

Հիշեցնենք, որ Հարությունյանը 1/8 եզրափակչում 7:0 հաշվով հաղթել էր Ռումինիայի ներկայացուցիչ Ռազվան Կովաչին, քառորդ եզրափակչում՝ 5:4 հաշվով ուկրաինացի Անդրեյ Յաշչենկոյին, իսկ կիսաեզրափակչում՝ 7-4 հաշվով սերբ Ստևան Անդրիա Միչիչին:

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս