X
Մենք սոց. ցանցերում

Facebook

Գերիներին կենդանի թաղող գարշելիների դեմն առեք

Սուտի հայրենասերները գերեվարվածի հերոս լինել չլինելու հարցն են որոշում՝ պատկերացում չունենալով, թե ինչերի միջով են անցել, ինչպես են գերության մեջ ընկել և այլն…

Էս սուտի, գարշելի, ուրիշի երեխայի ու հոր կյանքը ծամողների շքերթը վստահաբար շարունակվելու ա։
Սրանց դեմ պետք ա առնել, քանի դեռ կենդանի չեն բզկտել վերադարձածներին։ Առանց էդ էլ տղերքի հետ պետք է երկար աշխատել, որ բնականոն կյանքի վերադառնան։

Խնդրում եմ պաշտոնյաներին, հետևողականորեն զբաղվեք այս հարցով, ցանկացած հրապարակում, զանկացած վիրավորանք, ցանկացած բուլլինգ պատերազմին մասնակցած և ինչ֊որ պահից գերեվարված կամ ծառայության ժամանակ գերի ընկած զինվորի հանդեպ պետք է հանցագործություն համարվի, հաշիվները փակեք, բարձր տույժի ենթարկեք(դրանք փող կորցնելուց այլայլվում են) , եթե մի քանի անգամ շարունակվի, ազատազրկեք, դրա համար նոր օրենք բերեք ԱԺ։

Դրսում ռասիստին են դատում, սա շատ լուրջ հարց ա։
Դրսում ուրախանում եք, որ ցեղասպանությունը ժխտող օրենք են ընդունում, էս մարդկանց կենդանի թաղող գարշելիլիների դեմն առեք։

Tsov Alizé Banuchyan

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս