X
Մենք սոց. ցանցերում

Facebook

Առաջինը լինելու մոլուցքը մենք միշտ փոխարինել ենք վերջինը լինելու պատրաստակամությամբ. Վիլեն Գաբրիելյան

Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ տնօրեն Վիլեն Գաբրիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Բարի երեկո, չնայած խոսալու տեղը այնքան էլ շատ չի, և մեծ մասամբ գրեթե անիմաստ է հիմնականում այն պատճառով, որ անչափ կարևոր անելիքներ կան, ու նաև, որ ներկայիս էմոցիոնալ ֆոնի ներքո, իսկ ֆոնի մասշտաբը ու մեր մտքի մթագնումը բառերով ուղղակի նկարագրելու չի: Մենք կորցրել ենք ոչ միայն իրար լսելու տարրական ունակությունը այլ անգամ արդեն կորցնում ենք խոսալու ցանկությունը, քանի որ առաջին արձագանքը ֆոնի ազդեցության տակ էմոցիոնալ է, որքան բնական, բայց այդքան էլ խանգարող: Սակայն այնուամենայնիվ խոսալու ենք, որովհետև պարտավոր ենք խոսել՝ բաց, շիտակ, պարզ, ուղիղ, և կխոսանք, որովհետև համընդհանուր շահը ամենից վեր է, որովհետև առաջինը լինելու մոլուցքը մենք միշտ փոխարինել ենք վերջինը լինելու պատրաստակամությամբ:

Շնորհակալություն ուշադրության համար
հարգանքով՝
նավակ Ճոճող»:

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս