Կորոնավիրուսի հետևանքով Լատվիայում մահացել է աշխարհահռչակ կորեացի կինոռեժիսոր Կիմ Կի Դուկը՝ հայտնում է Delfi-ն: Ռեժիսորը 59 տարեկան էր:
Կիմ Կի Դուկը արժանացել է Վենետիկի կինոփառատոնի «Ոսկե առյուծ» մրցանակների՝ «Պիետա» և «Դատարկ տունը» ֆիլմերի համար, Կաննի, Լոկառնոյի, Բեռլինալեի հայտնի կինոփառատոնների մրցանակակիր է: 1996 թվականից ի վեր Կիմ Կի Դուկը նկարահանել է շուրջ 25 ֆիլմ:
Հայտնի ռեժիսորը Հայաստանում էր հյուրընկալվել «Ոսկե ծիրան» 11-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում: Նրան շնորհվել էր «Փարաջանովյան թալեր» մրցանակը:
