Մենք սոց. ցանցերում

Ին՞չ եք ցանկանում որոնել

13:36
USD 480EUR 544RUR 6.72
Լուրեր Հայաստանից | Tiv1.AM Ստուդիա

Մշակույթ

Ադրբեջանի կողմից հայկական պատմամշակութային ժառանգության ոչնչացումը հակասում է քաղաքակրթական արժեքներին. Այվազյանը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին

Դեկտեմբերի 8-ին Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեի հետ։

Զրուցակիցները բարձր են գնահատել Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև հաստատված ավանդական սերտ համագործակցությունը՝ պատրաստակամություն հայտնելով նույն ոգով շարունակելու կառույցի նպատակների կյանքի կոչման ուղղությամբ քայլերի ձեռնարկումը:

ԱԳ նախարարը և գլխավոր տնօրենն անդրադարձել են Արցախի դեմ թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով տարածաշրջանում ստեղծված իրադրությանը: ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն իր խորին ցավակցությունն է հայտնել մարդկային կորուստների կապակցությամբ:

ԱԳ նախարար Այվազյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեի ուշադրությունը հրավիրել է Արցախի՝ Ադրբեջանի օկուպացիայի տակ հայտնված հայկական մշակութային և կրոնական հուշարձանների նկատմամբ անհանդուրժողականության աղաղակող դրսևորումների վրա: Նախարար Այվազյանի խոսքով՝ Ադրբեջանի կողմից հայկական պատմամշակութային ժառանգության միտումնավոր ոչնչացումը, սրբապղծման կամ դրանց ինքնության կեղծման փորձերը միջազգային իրավունքի նորմերի բացահայտ խախտում են, հակասում են քաղաքակրթական արժեքներին և, ըստ այդմ, խստագույնս դատապարտելի են:

Նախարար Այվազյանը նշել է, որ Ադրբեջանի կողմից մշակութային նոր ցեղասպանությունը կանխելու գործում կարևոր է միջազգային կառույցների արագ արձագանքումը՝ այն իրականացնողներին պատասխանատվության ենթարկելու և նման գործողությունները լիարժեքորեն կանխելու նպատակով: Այս առնչությամբ զրուցակիցները մտքեր են փոխանակել ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից տարածաշրջան առաքելություն ուղարկելու գլխավոր տնօրենի առաջարկի կյանքի կոչման շուրջ:

Click to comment

Նմանատիպ նյութեր

Facebook

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը կարծում է, որ Լիլիթ Մակունցը ամերիկյան ազդեցության գործակալ է: Այս մասին նա ֆեյսբուքյան գրառում է կատարել, որը ներկայացնում ենք ստորև....

Քաղաքականություն

ՀՀ նախկին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հարցազրույցը Մեդիամաքսին: — Պատերազմի ավարտից հետո Հայաստանում եւ մեր երկրի սահմաններից դուրս քննարկվում է Ձեր հայտնի «նոր պատերազմ՝ ...

Քաղաքականություն

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը չի հերքում, որ նշանակվելու է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան։ Նա «Ազատություն» ռադիոկայանի եթերում հայտարարեց, որ նման քննարկում կա,...

Տարածաշրջան

Ադրբեջանում հայատյացության ու թշնամանքի խորքային արմատների վերաբերյալ լրացուցիչ ապացույցներ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը: «Այս անգամ ադրբեջանական սոցիալական մեդիայի իրական...

Գովազդ