X
Մենք սոց. ցանցերում

Հայաստան

Արաբկիր համայնքի նախկին ղեկավարի նկատմամբ հայտարարվել է հետախուզում

Արաբկիր համայնքի նախկին ղեկավարը Քննչական կոմիտեում քննվող քրեական գործով ներգրավվել է որպես մեղադրյալ, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Քննչական կոմիտեն հայտնում է, որ քննվող քրեական գործով պարզվել է, որ Երևան քաղաքի Արաբկիր համայնքի նախկին ղեկավարը, հանդիսանալով պաշտոնատար անձ, շահադիտական և անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, համայնքի իրավունքներին ու օրինական շահերին պատճառվել է էական վնաս, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:

Մասնավորապես՝ Երևան համայնքին պատկանող և ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների մեջ ընդգրկված «Արաբկիր» զբոսայգու տարածքից 1500 քմ մակերեսով հողատարածքը 2007 թվականի ապրիլի 25-ին ուղիղ վաճառքի եղանակով, 19 միլիոն 367 հազար 755 դրամով օտարվել է Արաբկիրի թաղապետարանի ենթակայությամբ հիմնադրված «Մաքուր Արաբկիր» ՓԲ ընկերության տնօրեն, համայնքի նախկին ղեկավարի հետ բարեկամական կապերի մեջ գտնվող անձին, որն իր հերթին նշված հողատարածքը, շուրջ մեկ տարի անց՝ 2008-ի ապրիլի 8-ին, մի քանի անգամ թանկ արժեքով՝ 184 միլիոն 200 հազար դրամով, վերավաճառել է մեկ այլ քաղաքացու։

Որոշում է կայացվել՝ համայնքի նախկին ղեկավարին Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) 2-րդ մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում, որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը։

Նախաքննությունը շարունակվում է։

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս