X
Մենք սոց. ցանցերում

Հայաստան

Արցախատյաց հայտարարություններ արած բուժաշխատողին ազատել են աշխատանքից

Առողջապահության նախարարության պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի բուժաշխատողն ազատվել է աշխատանքից ացախատյաց հայտարարությունների համար։ Այդ մասին ասվում է կենտրոնի ֆեյսբուքյան էջում։

«Դեկտեմբերի 3-ին համացանցում տեղադրվել են մեր աշխատակիցներից մեկի անթույլատրելի գրառումները: Հայտնում ենք, որ Արյունաբանական կենտրոնն անընդունելի է համարում աշխատակցի նման վարքագիծը, նրա արտահայտած մտքերը կամ գործողությունները որևէ կապ չունեն Կենտրոնի և անձնակազմի հետ, և տվյալ աշխատակիցն այսօր ազատվել է աշխատանքից»,-ասվում է գրառման մեջ։

Դեպքի մասին նշվում էր, որ Անի Կարապետյանը, ով աշխատում է, որպես քարտուղար, կամ օգնական պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում, ինչ-որ շորեր ու փամփերսներ է տրամադրել մանկահասակ երեխաների մայր Սաթեն Ջալալյանին, հետո, բավականին անշնորհք տոնով պահանջել, որ Սաթենն այդ նվերների կողքը նկարի երեխաներին ու նկարն ուղարկի իրեն: Երբ Սաթենը հետաքրքրվել է, թե ինչու, Անին սկսել է վիրավորել ու անվանել Սաթենին թուրք, այլ անվայել արտահայտություններ թույլ տվել։

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս