X
Մենք սոց. ցանցերում

Արցախ

Ռուս խաղաղապահների միջոցով երկու հայ գերի է ազատ արձակվել

Հեռախոսային թեժ գծի շնորհիվ նոյեմբերի 30-ին տեղեկատվություն է ստացվել Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի երկու բնակիչների ՝ Համբարձումյան Ադեմնիկի և Խաչատուրյան Ռամիդի անհետացման մասին, փոխանցում է ՌԴ խաղաղապահ առաքելության մամուլի ծառայությունը:

Հաղորդագրության համաձայն՝ ռուսական կողմի հարցումով պարզվել է, որ Ադրբեջանի զինված ուժերը հայերին բերման են ենթարկել Բաքվի կողմից վերահսկվող տարածքում:

Ռուսական կոնտինգենտի հրամանատարը բանակցություններ է վարել ադրբեջանական կողմի հետ, ինչի շնոհիվ հաջողվել է հասնել այդ քաղաքացիների ազատ արձակմանը: Քաղաքացինեը ՌԴ օդատիեզերական ուժերի ինքնաթիռով տեղափոխվել են Երևան:

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս