X
Մենք սոց. ցանցերում

Նոյեմբերի 10-ին նախորդած շուրջ երեք տասնամյակների միֆերը, երազանքները քանդվել են գլխներիս․ Արթուր Հովհաննիսյան

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը թվիթերյան իր էջում գրել է․

Նոյեմբերի 10-ից ի վեր դժվար է խոսելը․
բոլորս մտքով Արցախում ենք, սգում ենք մեր ընկերների, հարազատների մահը, տեղ-տեղ փորձում մեղմել ցավը մեր զինվորների հերոսական արարքներով, անում ենք հնարավոր ամեն ինչ գերեվարված մեր տղերքին հայրենիք վերադարձնելու ու անհետ կորածներին գտնելու համար, տեղահանված մեր հայրենակիցներին պետք է օգնենք, նրանց կացարանով ապահովողներին պետք է շնորհակալ լինենք՝ ուղիղ իմաստով, և այսպես բազմաթիվ դժվարագույն խնդիրներ պետք է միասին լուծենք։

Եւ այս ամենին զուգահեռ բոլորիս համար շատ դժվար է ամբողջապես ընկալել նոր իրականությունը, մանավանդ՝ գնահատականներ հնչեցնել այդ իրականաթյունը խեղող ու ցավի կապիտուլյացիայով զբաղվողների մասին․ նոյեմբերի 10-ին նախորդած շուրջ երեք տասնամյակների միֆերը, երազանքները քանդվել են գլխներիս՝ մեզ թողնելով հիասթափության, ցավի, կատաղության ու ինքնախարազանման փլատակների տակ։

Առաջ շարժվելու համար պետք է առերեսվենք մեր ձախողման պատճառներին, նախկինում կատարած սխալներին, և ուզենք, թե չուզենք պետք է առերեսվենք երեսուն և ավելի տարիների կտրվածքով։ Ինչպե՞ս ենք մենք ապրել, ինչի՞ն հավատացել, ինչի՞ց ոգևորվել և ու՞մ փառաբանել կամ փնովել։

Մեր բակային և դպրոցական հերոսներին դարձրել էին գողականներին, իսկ ոստիկաններին՝ չարիք, մեր համակեցության միակ ձևը դարձրել էին կոռուպցիան, իսկ երջանիկ կյանքի միակ առանցքը՝ փողը, քծնանքը։ Մեր բանակին երբեք չէր կարելի քննարկել, առավել ևս քննադատել, բայց, չէ որ քննադատությունն ու քննարկումն է զարգացման հիմքը։ Մեր թշնամիները տարիներ շարունակ ՔԻԼԴԻՄ-ի մեջի ոչխարներն են եղել։ Մեր գեներալները մեզ ասել են, որ անoդաչու թռչունները վտանգավոր չեն։ Մինչև մեզ ոգևորել են մեր անցյալի հերոսական պատումներով, ներկայից պատմելու բան չի մնացել։ Վերջապես մեզ համոզել էին, որ մենք չենք մեր երկրի տերը։ Ասում եմ դարձրել էին, բայց դարձրել էինք, որովհետև բավարար չափով չենք գիտակցել ու չենք պայքարել, ու բոլորս։

Ու հիմա էն 16 կուսակցությունները, որը վերը նկարագրածս իրականության վաստակավոր անդամների ու հեղինակների խմբակն է, մեկ շատ ճիշտ բան են ասում․ իրենց պայքարը քաղաքական չի։

Հիմա տեսակների պայքար է․ մեր հաղթանակներին նվիրված միջոցառումներից ատկատներ անողների «հայրենասիրական» երթն է իր երկրի շահը սեփականից վեր դասող տեսակի դեմ։

Այդ տեսակի դեմ պայքարի վերջնարդյունքն է որոշելու Հայաստանի ապագան, այդ պայքարի արդյունքում է ամրագրվելու մեր հետագա համակեցության ձևը, որի հիմքը պետք է լինի արդարությունն ու ճշմարտությունը։

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս