X
Մենք սոց. ցանցերում

Հայաստան

Բարեկարգվում է Արաբկիրի շրջանցիկ թունելից դեպի Կոտայքի մարզ տանող հատվածը

Բարեկարգվում է Արաբկիր վարչական շրջանի Շրջանցիկ թունելից դեպի Կոտայքի մարզ տանող հատվածը՝ տեղեկացրել է Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

«Թբիլիսյան խճուղուց դեպի Եղվարդի խճուղի տանող շրջանցիկ ճանապարհը 90-ական թվականներից ի վեր գտնվում էր անմխիթար վիճակում՝ վարորդներին զրկելով Կոմիտաս–Դավթաշեն հատվածի ծանրաբեռնված երթևեկությունը շրջանցելու հնարավորությունից:

Արաբկիր վարչական շրջանի աշխատանքային ծրագրով բարեկարգվել է Շրջանցիկ թունելից դեպի Կոտայքի մարզ տանող հատվածը՝ ստեղծելով 10-15 րոպեում Թբիլիսյան խճուղուց Դավթաշեն կամ Զովունի հասնելու հնարավորություն»,- տեղեկացրել է նա:

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս