Մենք սոց. ցանցերում

Ին՞չ եք ցանկանում որոնել

07:22
USD 480EUR 544RUR 6.72
Լուրեր Հայաստանից | Tiv1.AM Ստուդիա

Քաղաքականություն

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին

Դեկտեմբերի 4-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին:

Հանդիպման ընթացքում Տիգրան Ավինյանը նշել է, որ կառավարությունը մտադրված է էլ ավելի մեծ թափով առաջ մղել նախորդ տարիներին մեկնարկած բարեփոխումների ծրագիրը, ինչպես նաև այժմ աշխատանք է տարվում հակաճգնաժամային տնտեսական ծրագրի ուղղությամբ: Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգի ներդրումային ու գործարար միջավայրին և թվայնացմանը վերաբերող հարցեր:

Դեսպան Թրեյսին ասել է, որ հայ-ամերիկյան գործակցությունը ընդհանուր մարտահրավերներին դիմակայելու ու հայաստանյան բարեփոխումներն առաջ տանելու հարցերում կընձեռի փոխադարձ բարեկեցության առավել մեծ հնարավորություններ։

Փոխվարչապետը նշել է, որ Հայաստանի ու Արցախի իշխանությունները մեծ ջանքեր են գործադրում ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակի կարգավորման ուղղությամբ, և այս համատեքստում կարևորել է միջազգային գործընկերների, այդ թվում՝ ԱՄՆ-ի աջակցությունը և դրա հետագա ընդլայնումը: Ամերիկյան կողմը ներկայացրել է Միացյալ Նահանգների կողմից ցուցաբերվող հումանիտար աջակցության ընթացիկ աշխատանքները։

Գերիների փոխանակման գործընթացի հետ կապված հարցերի մասին քննարկման ընթացքում Տիգրան Ավինյանն ասել է, որ պետք է կիրառել «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքը: Նա հավելել է, որ հայկական կողմից ամեն ինչ արվում է գործընթացը հնարավորինս արագացնելու համար: Դեսպան Թրեյսին նշել է, որ պատրաստ է կառուցողական երկխոսություն ծավալել փոխվարչապետի հետ այն մասին, թե ինչով կարող է Միացյալ Նահանգները օգտակար լինել այս ջանքերում։

Click to comment

Նմանատիպ նյութեր

Քաղաքականություն

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը պաշտոնապես տեղեկացնում է, որ ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի կողմից հրապարակված և ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի՝ հատուկ ծառայությունների...

Քաղաքականություն

Fip.am | Համացանցում և լրատվական կայքերում տարածվում է մի «սենսացիոն փաստաթուղթ», որով, իբրև, ապացուցվում է, որ առաջին տիկին Աննա Հակոբյանին է փոխանցվել Դուբայում Ալիևների...

Արցախ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է. Սիրելի ՛ հայրենակիցներ Հետպատերազմյան այս շրջանում սոցիալական հսկայական բեռ է ավելացել պետության ուսերին, ինչը ստիպում...

Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանը որոշմամբ՝ Տիգրան Ուլիխանյանն ազատվել է պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալի պաշտոնից և նշանակվել է պետական վերահսկողական ծառայության պետ: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին»...

Գովազդ

Ամենադիտվածները