Մենք սոց. ցանցերում

Ին՞չ եք ցանկանում որոնել

07:10
USD 480EUR 544RUR 6.72
Լուրեր Հայաստանից | Tiv1.AM Ստուդիա

Քաղաքականություն

Կա միայն մեկ ճիշտ ելք` անարյուն իշխանափոխություն. Սամվել Կարապետյան

«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը հայրենակիցներին ուղերձ է հղել:

«Թանկագին հայրենակիցներ,

Հայաստանն ու Արցախն այսօր դժվարին, առանց չափազանցության` ողբերգական ժամանակներ են ապրում: Գրվում է հայ ժողովրդի պատմության ամեն դրամատիկ էջերից մեկը: Հերոսական դիմադրություն ցույց տալով թվով եւ տեխնիկապես զգալիորեն գերազանցող ադրբեջանա-թուրքական զավթիչ զորքերին, կորցնելով մեր զինվորների հազարավոր անգնահատելի կյանքերը` մենք այնուամենայնիվ ձախողվեցինք պատերազմում: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը կորցրեց իր տարածքի զգալի մասը:

Մենք պետք է խոստովանենք եւ ստիպված ենք արձանագրել, որ Հայաստանում գործող կառավարությունը չկարողացավ կառավարել հայկական պետականությունը: Այն չկարողացավ կատարել իր ամենակարեւոր պարտականություններից մեկը` ապահովել հայկական բանակի մարտունակությունը եւ Արցախի ժողովրդի անվտանգությունը: Նրա վարած ներքին եւ արտաքին քաղաքականությունը սխալ էր եւ աղետի հանգեցրեց: Այս աղետի մասշտաբներն մի քանի անգամ ավելի մեծ կլինեին, եթե չլինեին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդական ջանքերը, բացառապես որոնց շնորհիվ հաջողվեց դադարեցնել պատերազմը եւ պահպանել Արցախը:

Ռազմական գործողությունների դադարեցումից հետո մեր Հայրենիքը հայտնվեց շուտափույթ լուծում պահանջող ամենաբարդ քաղաքական, տնտեսական եւ սոցիալական խնդիրների առջեւ: Եվ ուստի մենք չենք կարող ժամանակ կորցնել եւ իրավունք չունենք զբաղվել ինքնախաբեությամբ: Մենք բոլորս եւ առաջին հերթին հենց ինքը` ներկայիս կառավարությունը, պետք է խոստովանենք, որ մի շարք պատճառներով վարչապետ Փաշինյանն ու ներկայիս կառավարությունն այլեւս ի վիճակի չեն հայ հասարակության էներգիան դնել կառուցողական հունի մեջ, համախմբել ժողովրդին եւ անցնել մեր առջեւ կանգնած լուրջ խնդիրների լուծմանը:

Այս իրավիճակից միայն մեկ ճիշտ ելք կա` անարյուն իշխանափոխություն: Վարչապետի եւ կառավարության անհապաղ հրաժարական, նախարարների անցումային կաբինետի ձեւավորում եւ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում, որոնց ժամանակ Հայաստանի քաղաքացիները նոր իշխանություն կընտրեն:

Մենք պետք է ամենակարճ ժամկետներում սկզբունքորեն նոր օրակարգ ձեւավորենք Հայաստանի զարգացման համար: Իրատեսական ճանապարհային քարտեզ ստեղծենք մեր տնտեսության վերականգնման համար: Որոշենք երկրի արտաքին քաղաքականության ճիշտ վեկտորը` հաշվի առնելով տեղի ունեցած իրադարձությունների փորձը: Հնարավորինս արագ բուժենք վերքերը, վերադարձնենք ազգի հավատն իր ուժերի նկատմամբ եւ սկսենք Հայաստանի եւ Արցախի վերածնունդը:

Մենք պետք է ամենակարճ ժամկետներում սկզբունքորեն նոր օրակարգ ձեւավորենք Հայաստանի զարգացման համար: Իրատեսական ճանապարհային քարտեզ ստեղծենք մեր տնտեսության վերականգնման համար: Որոշենք երկրի արտաքին քաղաքականության ճիշտ վեկտորը` հաշվի առնելով տեղի ունեցած իրադարձությունների փորձը:

Հնարավորինս արագ բուժենք վերքերը, վերադարձնենք ազգի հավատն իր ուժերի նկատմամբ եւ սկսենք Հայաստանի եւ Արցախի վերածնունդը:

Click to comment

Նմանատիպ նյութեր

Քաղաքականություն

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը պաշտոնապես տեղեկացնում է, որ ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի կողմից հրապարակված և ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի՝ հատուկ ծառայությունների...

Քաղաքականություն

Fip.am | Համացանցում և լրատվական կայքերում տարածվում է մի «սենսացիոն փաստաթուղթ», որով, իբրև, ապացուցվում է, որ առաջին տիկին Աննա Հակոբյանին է փոխանցվել Դուբայում Ալիևների...

Արցախ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է. Սիրելի ՛ հայրենակիցներ Հետպատերազմյան այս շրջանում սոցիալական հսկայական բեռ է ավելացել պետության ուսերին, ինչը ստիպում...

Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանը որոշմամբ՝ Տիգրան Ուլիխանյանն ազատվել է պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալի պաշտոնից և նշանակվել է պետական վերահսկողական ծառայության պետ: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին»...

Գովազդ

Ամենադիտվածները