X
Մենք սոց. ցանցերում

Վրաստանում 1 օրում գրանցվել է կորոնավիրուսի 5068 նոր դեպք

Վրաստանի կառավարության stopcov.ge կայքի տվյալներով՝ Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 5068 նոր դեպք:

Անցած 24 ժամվա ընթացքում հանրապետությունում առողջացել է ևս 2336 հիվանդ: Մեկ օրում մահացել է 38 հիվանդ:

Ընդհանուր առմամբ, Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 152 704 դեպք, որից վերականգնվել է 126 904, մահացել է 1425 պացիենտ։

Կարանտինում է գտնվում 1974 քաղաքացի, 50.544-ը ինքնամեկուսացված են, 3867-ը` քովիդ հյուրանոցներում, 6561-ը` հիվանդանոցում` բժիշկների հսկողության ներքո, 11227 հիվանդ բուժվում է տանը:

Երեկ Վրաստանում հայտնաբերվել էր կորոնավիրուսի 4260 նոր դեպք, առողջացել՝ 2947 մարդ։

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս