X
Մենք սոց. ցանցերում

Աշխարհ

Եգիպտոսը Christies-ից պահանջում է չեղարկել Թութանհամոնի 3000-ամյա կիսանդրու աճուրդը

Ինչպես հաղորդում է բրիտանական BBC-ն, Եգիպտոսը կոչ է արել Christies-ի աճուրդի տանը չեղյալ հայտարարել Թութանհամոնի 3000-ամյա կիսանդրու աճուրդը: Երկրի արտաքին գործերի նախարարությունը պնդում է, որ կիսանդրին 1970-ականներին գողացվել է եգիպտական տաճարից: Աճուրդի տունը նախատեսում է հինգշաբթի օրը Լոնդոնում կայանալիք աճուրդում 28 սմ բարձրությամբ կիսանդրին վաճառել մոտ 5 միլիոն դոլարով: Ընդ որում, կազմակերպիչները նշել են, որ իրենց համար տարօրինակ է այն փաստը, որ եգիպտական իշխանությունները անցյալում երբեք չեն խոսել կիսանդրու մասին, և միայն հրապարակային աճուրդից մի քանի օր առաջ են «մտահոգվել» նրա ճակատագրով:

editors

Նմանատիպ Նյութեր

Լրահոս