X
Մենք սոց. ցանցերում

Վարչապետի հրաժարականը պահանջող քաղաքացիները փակել են Երևանի բանուկ խաչմերուկները

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով քաղաքացիական անհնազանդության ակցիաներ են իրականացվել Երևանի տարբեր փողոցներում:

Բողոքող քաղաքացիները փակել են կենտրոնի բանուկ խաչմերուկները: Փակ են եղել Մաշտոցի պողոտան, Աբովյան, Խանջյան փողոցները, Սայաթ-Նովայի, Բաղրամյան և Մյասնիկյան պողոտաները:

Ոստիկանները ակցիայի մասնակիցներից մի քանիսին բերման են ենթարկել:

Հիշեցնենք, որ վարչապետի հրաժարականը պահանջող 16 կուսակցությունները այսօր ներկայացրին իրենց վարչապետի թեկնածուին, որը Վազգեն Մանուկյանն է։

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս