X
Մենք սոց. ցանցերում

Facebook

Երբ քեզ հարմար հանրային գիտակցություն ես կարում, միայն աղոթելը քիչ է․ Միքայել Նահապետյան

«Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ Միքայել Նահապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

1. Քսան տարի ժողովրդի գլուխը լցնել «Իմ մեծ չաղ հայկական հարսանիք»-ներով, «Ֆուլ Հաուսներով», «Դժբախտ երջանկություններով», «Հրեշների գայլերով»։
2. Սպանել ցանկացած պրոգրես ու քննադատական մտածողություն։ Մեծացնել մի սերունդ, որը Յաշիկի մեջ սիրուհուն տփող դեգեներատներին կպատկերացնի ուժի մարմնացում։
3. Քաղաքական համակարգը դեգրադացնել էնքան, որ ամենաէֆֆեկտիվ միջոցը դառնա պոպուլիզմն ու ամենաընդունակ գործիչը՝ պոպուլիստը։
4. Բողոքել պոպուլիստից ու պահանջել նրա հրաժարականը։
5. Ձախողվել ու քրֆել ժողովրդին, թե ինչու չի պատկերացնում աղետի մասշտաբները։

Ահա սա է ռազմավարական մտածողության իրական մակարդակը, որով պարծենում են նրանք, ովքեր ուզում են երկու քայլից մատ լինող Փաշինյանին հեռացնեն։ Գնացեք ու թերթեք ձեր արտադրած մեդիապրոդուկտների արխիվը, որ լավ ճանաչեք էն ժողովրդին, որի ձևավորման համար ձեր կյանքից քսան տարի ու միլիոններ եք դրել։

Ու առհասարակ հանրային գիտակցությունը շատ վտանգավոր խաղալիք է։ Երբ քեզ հարմար սահմանադրություն ես կարում, որը հետո ուրիշն է հագնում՝ կարող ես աղոթել, որ քեզնից ավելի ազնիվ մի երրորդ մեկը կգա հետողորմիա կանի դա։ Բայց, երբ քեզ հարմար հանրային գիտակցություն ես կարում՝ միայն աղոթելը քիչ է, պիտի ոտ ու գլուխդ դնես, օգնես, որ այդ երրորդը գա, հաջողի ու փոխի դա։

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս