Հրեաների ուժը նաեւ իրենց արմատին ու սկզբունքներին հավատարիմ մնալու մեջ է։ Նրանք սերնդեսերունդ յուրաքանչյուր տոնակատարության ժամանակ առանց հոգնության փոխանցում են Մովսեսի օրենքը (իրենց ազգային էպոսը): Քրիստոնեությունն իմ ու շատերիս անխարխար դավանանքն ու կենսաձեւն է, բայց մենք մեր սերունդներին ոչ թե պետք է փոխանցենք մովսիսական օրենքը, այլ վերականգնենք “Սասնա ծռեր”-ն ամեն պատեհ առիթով պատմելու կարեւոր ավանդույթը։
Էպոսը մեր հայելին է, որտեղ նայելով պետք է շտկվենք, ուղղվենք, գիտակցենք ու ընդունենք սխալները, հրաժարվենք այդ սխալներից։ Էպոսը մեզ սնող հողն է, հենց այնտեղ են թաքնագրերը…
Էպոսն է, որ պատմում է մեզ մեր մասին։ Երբեմն չերեւացողն ավելի ռեալ ու իրական է։ Կան տեքստեր, որոնք գենետիկ բանաձեւեր են, այդ բանաձեւերը վերլուծել եւ կիրառել է հարկավոր։ Ու սա ոչ մի կերպ հետընթաց թող չթվա… Ճյուղն առանց արմատի մի օր չորանում է, բնությանը դեմ գնալ չի ստացվելու…
Արմինե Բոյաջյան
