X
Մենք սոց. ցանցերում

Facebook

Նիկոլը պատերազմեց, բայց Լևոնը, Ռոբերտն ու Սերժը չկանգնեցին Նիկոլի կողքին

Առաջին նախագահն է բերել Սերժին, Ռոբերտին և Նիկոլին քաղաքական ասպարեզում բարձր ամբիոնի մոտ: Թե Լևոնը, թե իրենից հետո եկածներից ոք չի հակադրվել ռուսական առաջարկներին: Բոլոր առաջադրած պայմաններով կողմ են եղել կոնֆլիկտի լուծմանը՝ տարբեր ժամանակներում որոշակի տարբերություններով: Բոլորը ստորագրել են յոթ շրջանները հանձնելու փաստաթղթերի տակ, բայց միմյանց մեղադրել ազգակործան ու անհայրենիք գործունեության մեջ:

Նիկոլը պատերազմեց, բայց Լևոնը, Ռոբերտն ու Սերժը չկանգնեցին Նիկոլի կողքին: Դա փոխադարձ էր: Դրան իրենք բոլորն էին պատրաստվել, բայց ոչ ժողովուրդը, որովհետև ժողովուրդը միշտ հավաքական է գործել ու գործում կրիտիկական ժամանակներում: Նա պարտվեց: Նրանք պարտվեցին:

Ժողովրդի հաղթանակը նրանք համատեղ ուժերով, Պուտինի քավորությամբ, նվիրաբերեցին հրապարակված ռազմական տեխնիկայի 80%-ի չափ կորուստ կրած ադրբեջանական կողմին, որոնք կարողացել էին կատարել իրենց առաջադրանքի մոտավոր 20%-ը՝ գրավելով Արցախի 20%-ը: Նրանք այդպես էլ չներդաշնակեցին ուժերը ու չեն էլ համերաշխանա, եթե չլինի ռուսական պահանջ համատեղվելու մասին:

Հայաստանին պետք են նոր առաջնորդներ, որոնք դուրս են այս քառյակի վարած քաղաքականության ծիրից, Հայաստանը կարիք ունի նոր որակի քաղաքական նպատակերի և լուծման մեթոդների:

Նարեկ Այվազյանի ֆեյսբուքյան էջից։

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս