X
Մենք սոց. ցանցերում

Մեկնել են Մոսկվա՝ մանրամասնելու իրենց հանրահավաքների բուն նպատակը

Աշխատանքային այցելությամբ Ռուսաստանի մայրաքաղաքում են գտնվում ՀՅԴ Բյուրոյի նախագահ Արմեն Ռուստամյանը և ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։ Տարածված հաղորդագրության մեջ նշվում է, որ ռուս գործընկերների հետ հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանում տիրող իրավիճակը, քաղաքական ճգնաժամը և Արցախի հետագա կարգավիճակի հարցը։

Վերջում հիշատակվում, թերևս նաև շեշտվում է կուսակցության այցի գերնպատակը։ Քանի որ ռուսական քաղաքական էլիտան ճիշտ պատկերացումներ չունի, թե ինչի համար են հետպատերազմյան հանրահավաքները, ՀՅԴ-ն ներկայացուցչական կազմով գնացել է մանրամասնելու ընդդիմության ակցիաների բուն դրդապատճառը, որը եռակողմ հայտարարության չեզոքացումը չէ, այլ համաձայնագրի անտեսանելի խութերի շուրջ բանակցային գործընթացի շարունակումն է նոր բանակցողներով, ինչը հնարավոր կլինի միայն ներկայիս կառավարության հեռացումով։ Ասել է թե՝ հստակ գիտակցում են, որ հայտարարության չեղարկումը նշանակում է հայ-ադրբեջանական պատերազմի վերսկսում, որին այսօր պատրաստ չէ Հայաստանը։

Մեղմ ասած՝ նախկին կառավարությունների մաս կազմած դաշնակցականները, առանց մի վայրկյան հապաղելու,  ձգտում են հասնել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականին, որի արդյունքում իշխանական աթոռներին վերադարձի շանս կստանան 15 կուսակցությունները, այդ թվում՝ նաև իրենք։

Տպավորություն է, որ ՀՅԴ-ն ևս, ինչպես մնացած ընդդիմադիրները, մեկնել է Մոսկվա՝ կայսեր ողորմածությամբ և օրհնությամբ վերադառնալու և սկսած գործը հաջողությամբ ավարտին հասցնելու մեծ ակնկալիքով։

Քրիստինե Հովսեփյան

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս