X
Մենք սոց. ցանցերում

Facebook

Վարչապետի թեկնածուն մատաղացու չէ, որ բոլորի կողմից ընդունելի լինի․ Տարոն Չախոյան

Ընդդիմության առաջնորդներից մեկի՝ Վանեցյանի պնդմամբ վարչապետի իրենց թեկնածուն պետք է լինի խելացի և ընդունելի բոլորի համար: Լավ է չի ասել, որ պետք է լինի կապուտաչյա ու շիկահեր, սանրվածքն էլ քանոնով գծած: Իսկ բոլորի կողմից ընդունելի լինելու հետ կապված՝ բացառվում է, վարչապետի թեկնածուն մատաղացու չէ, որ բոլորի կողմից ընդունելի լինի, հաստատ կլինեն շրջանակներ, ովքեր դեմ կլինեն այս կամ այն թեկնածուին:

Բայց 17 կամ ավելի շուտ 16 կուսակցությունները մինչ այսօր չհասկացան մի պարզ ճշմարտություն, որ քանի դեռ չի հնչել անուն կամ անուններ, չեն ստանա հասարակության աջակցությունը։ Ի՞նչ է, նման մեծ կորուստներից հետո զարմանալի չէ՞ր, որ անգամ Ազատության հրապարակը չլցվեց։

Պատճառն ավելի քան ակնհայտ է, վերջին 25 և ավելի տարիների ընթացքում ժողովրդին պատճառած ցավն է ստիպում դուրս չգալ ու չկանգնել ՀՀԿ-ի, ՀՅԴ-ի, ԲՀԿ-ի ու մնացածի կողքը, վերջիններիս դեպի անհայտություն տանող ճանապարհի առաջարկն է, որ ստիպում է մարդկանց չկանգնել վերջիններիս կողքին;

17 կամ 16 կուսակցությունները պետք է անուն կամ անուններ հնչեցնեն, անգամ եթե դրանք լինեն Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը կամ օրինակ Լևոն Տեր-Պետրոսյանը, հակառակ դեպքում վերջիններիս կազմակերպած բողոքի ակցիաները գնալով մարելու են։

Տարոն Չախոյանի ֆեյսբուքյան էջից։

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս