X
Մենք սոց. ցանցերում

Աշխարհ

Moderna-ն հայտարարել է Covid-19-ի ծանր դեպքերի դեմ իր պատվաստանյութի 100% արդյունավետության մասին

Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի (մշակված ամերիկահայ գործարար Նուբար Աֆեյանի Moderna ընկերության կողմից) արդյունավետությունը կազմում է 94,1%, իսկ հիվանդության ծանր ընթացքով դեպքերի դեմ`100%: Այս մասին հաղորդվում է ընկերության կայքում:

Պատվաստանյութերի փորձարկումներին մասնակցել է ավելի քան 30,000 կամավոր: Կորոնավիրուսը հայտնաբերվել է դրանցից 196-ի մոտ. 185 մարդ, ովքեր ստացել են պլացեբո, և 11-ը, ովքեր ստացել են իրական պատվաստանյութ: Այսպիսով, ընկերությունը եզրակացրել է, որ պատվաստանյութը 94.1%-ով արդյունավետ է:

Ուսումնասիրության մասնակիցների շրջանում 30 մարդ ունեցել է կորոնավիրուսի ծանր ձև, բոլորն էլ այն խմբից էին, ովքեր պլացեբո էին ստացել: Պատվաստանյութ ստացածներից ոչ մեկի մոտ ծանր Covid-19 չի եղել: Պլացեբո ստացած մեկ մարդ մահացել է կորոնավիրուսից:

Moderna- ն նշում է, որ իր պատվաստանյութի արդյունավետությունը կախված չէ տարիքից, սեռից, ազգությունից:

Նոյեմբերի 30-ին ընկերությունը հայտ է ներկայացրել՝ ԱՄՆ-ում իր պատվաստանյութն օգտագործելու համար: Մեկ դոզան կարժենա 25-ից 37 դոլար:

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս