X
Մենք սոց. ցանցերում

Ինչ ուզում է` թող դուրս տա. Լևոն Տեր-Պետրոսյանի խոսնակն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի գրառմանը

Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանն արձագանքել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկ և այսօր արած գրառումներին պատերազմի օրերի մասին, որոնցում անդրադարձ կար նաև Տեր-Պետրոսյանին։

«Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան հրապարակումները մեկնաբանելու` լրագրողների հարցումներին ի պատասխան, հայտնում եմ. Նախագահ Տեր-Պետրոսյանը անիմաստ է համարում անդրադառնալ ազգակործան պատուհասի հոգեկան տվայտանքներին: Ինչ ուզում է` թող դուրս տա: Միևնույն է` նա արդարանալու ոչ մի ճար չունի: Հայ ժողովուրդը նրան երբեք չի ներելու»,- Ֆեյսբուքում գրել է Արման Մուսինյանը:

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս