X
Մենք սոց. ցանցերում

Մի փոքր հյուլե հայրենասիրություն և մի փոքր հյուլե պատասխանատվություն

15 կուսակցությունների պայքարը շարունակվելու է՝ վստահեցնում է Նաիրա Զոհրաբյանը։ Պատգամավորն անիմաստ է համարում «այդ մարդու»՝ Նիկոլ Փաշինյանի բանականությանը դիմելը, քանզի բոլորից լավ ճանաչելով վարչապետին, վստահ է, որ Նիկոլ Փաշինյանն ինքնակամ հրաժարական չի տալու։

«Վստահ եմ, որ ինքը չի գտնելու իր մեջ այդ մի փոքր հյուլե հայրենասիրությունը, այդ մի փոքր հյուլե պատասխանատվությունը և ինքնակամ հրաժարական չի տալու, որպեսզի մենք հնարավորություն ունենանք արագ ունենալու նոր բանակացող, որպեսզի գոնե նոր բանակցողը կարողանա փրկել, առաջին, պայմանագրի տակ եղած ականները, որը ուղղակիորեն վերաբերում է այլևս Հայաստանի տարածքային անվտանգությանն ու ամբողջականությանը, և որ անչափ կարևոր է, կյանքի հարց է, մեր ռազմագերիների խնդիրը կարողանալ կարգավորել»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը։

Վերջինս հույսը չի դնում իշխող թիմի վրա, քանի որ բացառությամբ մի քանիսի, բոլորը գտնում են, որ ճիշտ են արել, և, ըստ Զոհրաբյանի, կիսում են «այս դավաճանության ամբողջական պատասխանատվությունը»։

«Բացառությամբ մի քանիսի՝ ես մի գրամ ամոթ, մի գրամ զղջանք հայրենիք կորցնելու մեջ, չեմ տեսել։ Քանի որ ես սա համարում եմ հայ ժողովրդի պատմության ցավալի, ողբերգական էջերից մեկը ցեղասպանությունից հետո, որևէ մեկի մոտ ես չեմ տեսել ափսոսանք զոհերի համար, ես չեմ տեսել ափսոսանք Արցախ կորցնելու համար, իսկ Արցախի 73,60 տոկոսը կորսված է», – ամփոփեց Նաիրա Զոհրաբյանը։

Քրիստինե Հովսեփյան

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս