Մենք սոց. ցանցերում

Ին՞չ եք ցանկանում որոնել

04:07
USD 480EUR 544RUR 6.72
Լուրեր Հայաստանից | Tiv1.AM Ստուդիա

Արցախ

Բեգլարյանը հորդորում է չտրվել Արցախի հանդեպ բացասական տրամադրություններ խթանող մանիպուլյացիաների

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը անվերապահորեն ու խստիվ դատապարտում է վերջին օրերին սոցցանցերում նկատվող՝ հայության տարբեր խմբերի հանդեպ վիրավորական ու խտրական վերաբերմունքի դրսևորումները:

«Արմենպրես»ի հաղորդմամբ՝ Բեգլարյանը, մասնավորապես, նշել է, որ թեև տհաճորեն է անդրադառնում այդ գրառումներին, սակայն պարտավոր ու ստիպված է՝ հաշվի առնելով դրանց ծավալները և ուժգնությունը:

«Ընդհանրապես ու հատկապես այս վճռորոշ իրավիճակում մեզ հարիր ու թույլատրելի չեն հայության տարանջատման և ներքին թշնամանքի հրահրման ճղճիմ փորձերը: Մարդու իրավունքների պաշտպանության և ներքին միասնականության մշակույթի ապահովումը պարզապես հրամայական է մեր ներքին ու արտաքին մարտահրավերների արդյունավետ դիմագրավման ճանապարհին»,- նշել է ԱՀ ՄԻՊ-ը:

Նա շեշտել է՝ Արցախը, որպես հայ ազգի արժանապատվության ու անվտանգության գլխավոր աղբյուրներից մեկը, հատկապես վերջին տասնամյակներում անդադար եղել է հայության հատուկ հոգածության ներքո: Բեգլարյանը նկատել է, որ դա ոչ ոք չի կարող ժխտել կամ ուրանալ: «Եվ բոլորս էլ միշտ եղել ենք երախտապարտ յուրաքանչյուր անձի, ով իր ամենափոքր իսկ ներդրումն է ունեցել Հայրենիքի (ներառյալ՝ Արցախի) անվտանգության ապահովման ու զարգացման գործում»,- ասել է Բեգլարյանը:

Նա նշել է, որ վերջին պատերազմը նույնպես բացառություն չէր, երբ ազգովի լծված էինք մեկ նպատակի՝ փոխօգնության բացառիկ մթնոլորտում. վկան՝ նաև տեղահանված արցախցիներին ու ընդհանրապես Արցախին ցուցաբերվող զանգվածային անշահախնդիր աջակցությունը:

«Հաշվի առնելով տարանջատման ու թշնամանքի դրսևորումներում կեղծ օգտատերերի ակտիվ դերակատարությունը՝ ակնհայտ է, որ արտաքին և միգուցե ներքին կոնկրետ ուժեր շահագրգռված են հայ ազգը պառակտելու և Արցախի հանդեպ բացասական տրամադրություններ խթանելու հարցում: Եվ, ցավոք, այդ նպատակներին սպասարկող հուզական մանիպուլյացիաների ծուղակն են ընկնում բազմաթիվ անձինք, որոնք ամենևին դիտավորություն չեն ունենում վնասելու մեզ համար այնքան կարևոր ներքին համերաշխությունն ու ամրությունը»,- նշել է Բեգլարյանը:

ԱՀ ՄԻՊ-ը շեշտել է, որ ուստի, դա ևս մեկ հիմք պետք է լինի սրտացավ մարդկանց համար զգուշանալ նման արհեստական ու հանցավոր տեղեկատվական արշավներին հավատալուց և մասնակցելուց, նշել, որ նույնը, իհարկե, վերաբերում է նաև արցախաբնակ մեր հայրենակիցներին:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Click to comment

Նմանատիպ նյութեր

Արցախ

Երեկ՝ հունվարի, 23-ին ԱԻ պետական ծառայության փրկարարական ջոկատները որոնողական աշխատանքներ էին իրականացրել Վարանդայի/Ֆիզուլի/, Քաշաթաղի հարավային թևում և Մատաղիս շրջաններում, տեղեկացնում է Արցախի արտակարգ իրավիճակների...

Հայաստան

Հունվարի 24-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 166036 դեպք, որոնցից 154708-ն` առողջացած, 3039-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում...

Սպորտ

UFC 257 հիմնական մրցաշարի երկրորդ տուրում ամերիկացի մարտիկ Դաստին Պորյեն հաղթել է իռլանդացի Քոնոր Մաքգրեգորին: Այսօր Երևանի ժամանակով ժամը 7-ին կայացել է շատ սպասված UFC 257-ը,...

Տարածաշրջան

Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի դեսպանությունը տեղեկացնում է , որ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել ԻԻՀ արդյունաբերության, հանքերի և առևտրի...

Գովազդ