X
Մենք սոց. ցանցերում

Վրաստանում ժամը 21:00-ից հետո տեղաշարժն ամբողջությամբ արգելվում է

Վրաստանի Կառավարությունում գործող միջգերատեսչական խորհրդի որոշմամբ՝ նոյեմբերի 28-ից երկրի ամբողջ տարածքով՝ երեկոյան ժամը 21:00-ից 05:00-ն, արգելվում է տեղաշարժը ինչպես հետիոտնի, այնպես էլ՝ տրանսպորտային միջոցների համար, ինչպես նաև չի թույլատրվում հասարակական տարածքում գտնվելը, հայտնում է Aliq-ը։

Նշված արգելքը չի գործի միայն Ամանորի՝ դեկտեմբերի 31-ի գիշերը և Սուրբ Ծնունդի՝ հունվարի 6-ի գիշերը:

Վրաստանի Կառավարության տեղեկատվության համաձայն՝ սահմանված կարգավորումները խախտելու դեպքում ֆիզիկական անձինք և անհատ ձեռներեցները կտուգանվեն 2000 լարիի չափով, իսկ իրավաբանական անձինք՝ 10.000 լարիով:

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս