X
Մենք սոց. ցանցերում

Արցախ

Ռուս սակրավորները ականազերծել են Շուշի-Լիսագոր ճանապարհի 3 կմ-անոց հատվածը

Ինչպես հաղորդում են ՌԴ պաշտպանության նախարարությունից, ՌԴ ՊՆ հակաականային միջազգային կենտրոնի զինծառայողները, ԼՂ-ի՝ ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում շարունակում են ինժեներական հետախուզության և տեղանքի ականազերծման աշխատանքները:

Կենտրոնի մասնագետներն իրականացրել են ինժեներական հետախուզություն և պայթյունավտանգ առարկաների ոչնչացում Շուշի-Լիսագոր ճանապարհի 3 կիլոմետրանոց հատվածում:

Սակրավորները մեկ օրում հայտնաբերել են ավելի քան 100 պայթյունավտանգ առարկա։ Դրանք հատուկ սարքավորումներով տեղափոխվել են զորավարժարան և ոչնչացվել։

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս