X
Մենք սոց. ցանցերում

Հայաստանը կարևորում է Ալբանիայի հետ համագործակցության զարգացումը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էդի Ռամային

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ալբանիայի Հանրապետության վարչապետ Էդի Ռամային՝ երկրի Անկախության օրվա առթիվ:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ վարչապետի կայքը:

«Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ջերմ շնորհավորանքներ և լավագույն մաղթանքներ եմ հղում Ձեզ և Ալբանիայի բարեկամ ժողովրդին` Ալբանիայի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ։

Հայաստանը կարևորում է Ալբանիայի հետ համագործակցության զարգացումը երկկողմ և բազմակողմ ձևաչափերում: Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով մեզ կհաջողվի որակական նոր մակարդակի բարձրացնել հայ-ալբանական միջպետական հարաբերությունները և ակտիվացնել քաղաքական երկխոսությունը՝ ի նպաստ մեր երկրների և ժողովուրդների», – ասված է ՀՀ վարչապետի ուղերձում:

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս