Մենք սոց. ցանցերում

Ին՞չ եք ցանկանում որոնել

08:22
USD 480EUR 544RUR 6.72
Լուրեր Հայաստանից | Tiv1.AM Ստուդիա

Տարածաշրջան

Զախարովան՝ ԼՂՀ կորուսյալ տարածքներում սիրիացի ընտանիքների բնակեցման մասին

Ճեպազրույցի ընթացքում ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է Սիրիայից ԼՂ հակամարտության գոտի վարձկանների ընտանիքներին տեղափոխելու հարցին՝ անդրադառնալով Էրդողանի այն հայտարարությանը, թե Անկարան մեծ ներդրում է ունեցել ձեռք բերված պայմանավորվածությունների գործում, և որ Թուրքիան, Ադրբեջանը և Ռուսաստանը կդառնան տարածաշրջանի խաղաղության երաշխավոր:

Վարձկանների ընտանիքների վերաբերյալ Զախարովան ասել է, որ այդ հարցով զբաղվում են զինվորականները, և այս պահին այլ մանրամասները չի կարող հայտնել:

«Զինվորականներն աշխատում են հակամարտող կողմերի և այն փորձագետների հետ, որոնք ունեն հնարավորություններ կամ տվյալներ՝ նշված հարցը լուծելու համար: Ճիշտ է, ձևակերպումս բարդ է, բայց այն ապացուցում է, որ հարցը գտնվում է մեր զինվորականների մշտական ուշադրության կենտրոնում»,- ասել է ՌԴ ԱԳՆ խոսնակը:

Թուրքիայի դերակատարության մասով՝ Զախարովան հիշեցրել է ՌԴ նախագահ Վրադիմիր Պուտինի հարցազրույցը, որի ընթացքում ՌԴ նախագահն ասել է, որ որոշ հարցերում Մոսկվայի և Անկարայի դիրքորոշումները գտնվում են հակադարձ բևեռներում, սակայն Կրեմլը մշտապես փորձում է գտնել այնպիսի շփման կետեր, որոնց միջոցով հնարավոր կլինի նպաստել ոչ միայն երկկողմ, այլև տարածաշրջանային հարցերի կարգավորմանը:

Click to comment

Նմանատիպ նյութեր

Քաղաքականություն

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը պաշտոնապես տեղեկացնում է, որ ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի կողմից հրապարակված և ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի՝ հատուկ ծառայությունների...

Քաղաքականություն

Fip.am | Համացանցում և լրատվական կայքերում տարածվում է մի «սենսացիոն փաստաթուղթ», որով, իբրև, ապացուցվում է, որ առաջին տիկին Աննա Հակոբյանին է փոխանցվել Դուբայում Ալիևների...

Արցախ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է. Սիրելի ՛ հայրենակիցներ Հետպատերազմյան այս շրջանում սոցիալական հսկայական բեռ է ավելացել պետության ուսերին, ինչը ստիպում...

Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանը որոշմամբ՝ Տիգրան Ուլիխանյանն ազատվել է պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալի պաշտոնից և նշանակվել է պետական վերահսկողական ծառայության պետ: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին»...

Գովազդ

Ամենադիտվածները