X
Մենք սոց. ցանցերում

Հայաստան

Վարչապետը հանդիպեց անհետ կորած և գերեվարված զինվորների, քաղաքացիական անձանց ընտանիքների անդամների հետ. խոսնակ

Ավարտվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումն անհետ կորած և գերեվարված զինվորների, քաղաքացիական անձանց ընտանիքների անդամների հետ։ Այս մասին հայտնում է վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը:

«Վարչապետը լսեց նրանց պահանջներն ու նոր մանրամասներ ներկայացրեց տարվող աշխատանքների վերաբերյալ։ Ձեռք է բերվել պայմանավորվածություն` լինել մշտական հաղորդակցության մեջ, պարբերական հանդիպումների ընթացքում համատեղ քննարկել մեր հայրենակիցների հայտնաբերման և հետ վերադարձի ապահովման աշխատանքների ընթացքը»,- գրել է խոսնակը։

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս