X
Մենք սոց. ցանցերում

Սպորտ

ՈւԵՖԱ-ն ցմահ որակազրկեց ադրբեջանական ակումբի ներկայացուցչին, որը կոչ էր արել սպանել բոլոր հայերին

ՈւԵՖԱ-ն ցմահ որակազրկել է Ադրբեջանի «Ղարաբաղ» ակումբի մամուլի քարտուղար Նուրլան Իբրահիմովին, որը կոչ էր արել սպանել բոլոր հայերին։ Նա ցմահ զրկվել է որեւէ ֆուտբոլային գործունեությամբ զբաղվելու իրավունքից։

Ակումբը տուգանվել է 100 հազար եվրոյով, հաղորդում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։ ՈւԵՖԱ-ն ՖԻՖԱ-ից պահանջել է Նուրլան Իբրահիմովի որակազրկումը տարածել ամբողջ աշխարհում։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան դիմել էր ՈւԵՖԱ-ին՝ պահանջելով «Ղարաբաղ» ակումբին հեռացնել եվրագավաթներից:

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս