X
Մենք սոց. ցանցերում

Հիմնադրամից կառավարությանը կատարված փոխանցումը շատ ճիշտ և արդարացված է. Թունյան

«Հայաստան» համահայկական հիմնադրամի գումարների մի մասի փոխանցումը կառավարությանը պատգամավոր Բաբկեն Թունյանը շատ ճիշտ և արդարացված է համարում։

«Ժողովուրդը, երբ այդ գումարը փոխանցում էր, գիտեր ինչ նպատակներով է։ Հիմնադրամը ուղիղ իրավունք և էտպիսի գործիքակազմ չունի եղած գումարը ծախսել այն նպատակով, ինչ նպատակով, որ ծախսվել է։ Կարծում եմ՝ սրանից ավել փակագծերը պետք չի բացել, որովհետև եթե դրանից ստիպենք, որ հիմնադրամը գումարով սպառազինություն գնի, դա անթույլատրելի է»,- լրագրողների հետ զրույցում ասաց Բաբկեն Թունյանը։

Վերջինս շեշտեց, որ ֆորմալ առումով այդպես էլ պետք է լիներ, այլ տարբերակ պարզապես չի կարող լինել։ Կամփոփվի հիմնադրամի հաշվետվությունը, նաև կառավարությունը կհրապարակի, թե պատերազմական իրավիճակի ընթացքում ինչքան պարգևավճարներ են ստացել կառավարության, ԱԺ անդամները, նաև կհրապարակվի հիմնադրամից կառավարությանը փոխանցված գումարի չափը, միաժամանակ, եթե հարկ լինի, կհանրայնացվեն Օրենսդիրի և Գործադիրի աշխատակիցների՝ հիմնադրամին փոխանցված գումարների չափը։

«Հիմնադրամն ունի հոգեբարձուների խորհուրդ, նաև միջազգային աուդիտ անցնող հիմնադրամ է, այսինքն՝ եթե անգամ մեր տեղական փորձագետներին չենք վստահում, այդ հիմնադրամն աուդիտ անցնում է միջազգային ամենախոշոր աուդիտորների կողմից և այնտեղ որևէ կասկած չի կարող լինել միջոցների մսխման կամ ապօրինի օգտագործման հետ կապված։ Այսինքն՝ բոլոր հարցերի պատասխանները վաղ թե ուշ կտրվեն», – մանրամասնեց պատգամավորը։

Քրիստինե Հովսեփյան

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս