X
Մենք սոց. ցանցերում

ԲՀԿ-ն պայքարում է ռազմական դրության չեղարկման համար

ԲՀԿ առաջամարտիկներ Նաիրա Զոհրաբյանը, Գևորգ Պետրոսյանը և Արման Աբովյանը փաստեցին, որ իրենք պայքարում են, որ օր առաջ ռազմական դրությունը չեղարկվի, քանի որ Նիկոլ Փաշինյանը և իշխող ուժը փորձում են նման ձևով պահպանել իրենց իշխանությունը։

Գևորգ Պետրոսյանը գտնում է, որ ռազմական դրության երկարաձգումը միմիայն այս կառավարության կյանքը ձգելու հնարք է և դրա համար էլ իրենք պայքարում են այդ «հնարքը շարքից հանելու ուղղությամբ»։

«Արցախը դուք ծնկի եք բերել թշնամու առաջ»,- իմքայլականներին դիմեց Նաիրա Զոհրաբյանը՝ նշելով, որ դեռ երկար ժամանակ վատ է լինելու, քանի որ իշխանությունները բերեցին «թուրքի սահմանը, հասցրեցին Վարդենիսի տակ»։

Պատգամավորը նկատեց՝ եռակողմ փաստաթղթով, նվաստացուցիչ ժամանակացույցով, հանձնվում է մեր հայրենիքը։ Նա նշեց, որ հազարապատիկ սկսել է ատել իշխող մեծամասնությանը, երբ տեսել է Քարվաճառի փակվող դարպասները։

Զոհրաբյանը հռետորական հարց հնչեցրեց՝ Նիկոլ Փաշինյանը ինչպես է բանակցելու Ալիևի հետ, երբ Ադրբեջանում դարձել է «Ջոնի Բրջոնին»։ Ինքն անհարմար է զգում որպես հայ, երբ տեսնում է ադրբեջանական կողմի՝ Նիկոլ Փաշինյանին ծաղրող հոլովակները։

«Դուք սպանել եք մեզնից յուրաքանչյուրի արժանապատվությունը, դուք չեք ուզում ընդունել, որ ցեղասպանությունից հետո, սա հայ ժողովրդի պատմության մեջ ամենածանր հարվածն է»,- ասաց Զոհրաբյանը։

Իսկ Արման Աբովյանը շեշտեց, որ կատարվածը 2,5 տարվա ներքին և արտաքին քաղաքականության մեջ կատարված սխալների հետևանք է։ Վարչապետ Փաշինյանը չի կարող շարունակել պաշտոնավարումը, երբ բոլոր «ֆրոնտներում պռավալ է»։ Պատգամավորը հավելեց՝ խմբակցությունը քարկոծվել է այն պատճառով, որ բարձրաձայնել է երկրում առկա խնդիրների մասին և մինչև հիմա էլ «քլնգում են» իրենց միայն նրա համար, որ մատնանշում են Նիկոլ Փաշինյանի թույլ տված սխալները։

Քրիստինե Հովսեփյան

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս