X
Մենք սոց. ցանցերում

Արցախ

Իտալիայի Սան Ջորջո դի Նոգարո համայնքը ճանաչել է Արցախի անկախությունը և Հայոց ցեղասպանությունը

Իտալիայում Հայաստանի դեսպանությունը հայտնում է, որ Սան Ջորջո դի Նոգարո համայնքը /Ֆրիուլի-Վենեցիա Ջուլիա/ ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը և Հայոց ցեղասպանությունը։

Հիշեցնենք, որ Իտալիայի Միլան, Պալերմո, Չերքիարա դի Կալաբրիա, Ազոլո, Պիզա քաղաքները, Դրենա համայնքը, Բլեջջո Սուպերիորե համայնքը, Չեզենայի համայնքը, Տրենտո շրջանի Նոգարեդոն համայնքը, Ֆորլի համայնքը, Արկոյի համայնքը, Վիարեջջոյի համայնքը, Ֆորտե դեյ Մարմի համայնքը, Բերչետո համայնքը, Տոսկանա նահանգի Վիարեջջո քաղաքի համայնքային խորհուրդը, Ռինյանո Ֆլամինիոյի համայնքային խորհուրդը, Կարբոնյանո համայնքի խորհուրդը ճանաչել են Արցախի Հանրապետության անկախությունը։

Իտալիայի Լոմբարդիա ռեգիոնը ընդունել էր բանաձև, որով կոչ է անում Իտալիայի իշխանություններին ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս