X
Մենք սոց. ցանցերում

Նամակն ու բոլորից բարձր բղավող հանրապետականները

«Վերլուծելով Հայաստանի և Ադրբեջանի ռազմական ներուժն ու անցկացվող զորավարժությունները, գալիս եմ այն եզրահանգման, որ ներկայում մեր կողմի զորավարժությունների մարտավարությունը նշանակալիորեն զիջում է հակառակորդին և գտնվում է 20-րդ դարի մակարդակի վրա։ Միևնույն ժամանակ, Ադրբեջանի սպառազինության մեջ մտնող մարտական տեխնիկան, զենքն ու ժամանակակից մարտի վարման տակտիկան զգալիորեն բարձրացնում են նրա հարձակողական հնարավորությունները»,- ասված է 2013 թվականին Սամվել Բաբայանի կողմից գրված և նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված նամակում, որի ամեն մի բառն իմաստավորվեց պատերազմի օրերին։

Նամակի բովանդակությունը և պատերազմում կրած պարտությունը առնվազն մտորելու, վերջին օրերին նաև տարակուսելու տեղիք է տալիս, երբ հետևում ես ՀՀԿ ակտիվ առաջամարտիկների՝ համացանցում և հանրահավաքներում բարձրացրած լաց ու կականին, որ ուղեկցվում է ներկայիս կառավարության և վարչապետի հասցեին ուղղված վիրավորանքներով ու մեղադրանքներով։

Ամենևին չանտեսելով ներկայիս վարչախմբի պատասխանատվության չափաբաժինը, պետք է նկատել, որ նախկին իշխանության ներկայացուցիչ հանդիսացող հանրապետականները գոնե այս օրերին պետք է դրսևորեն կոռեկտություն և բոլորից բարձր չբղավեն «դավաճանության» մասին, քանզի ռազմական գործից շատ հեռու գտնվող մարդիկ անգամ հստակ գիտակցում են՝ բանակաշինությունը տարիների քրտնաջան աշխատանք է, և միայն հայրենասիրական ոգին գերհզոր զինտեխնիկայի դեմ հարցեր չի լուծում։ Հատկապես, երբ ամբողջ հույսդ դրել ես ՀՀ շարքային քաղաքացու՝ 18-ամյա զավակի բազկի ուժի վրա։

Չի գնվել բավարար քանակությամբ մարտական տեխնիկա, բայց մենք տարիներ շարունակ ականատես ենք եղել դղյակաշինության և ցոփ ու շքեղ վայելքների տրված բարձրաստիճան զինվորականների, որոնց հովանավորչությունը ստանձնել էիք դուք՝ հանրապետական տիկնա՛յք ու պարոնա՛յք։

Քրիստինե Հովսեփյան

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս