X
Մենք սոց. ցանցերում

ԼՂ-ում տիրող իրավիճակը չի անդրադառնա Դոնբասի հակամարտության վրա. Պեսկով

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքով՝ Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը հիմք չի տալիս մտածելու, որ Կիևի ռևանշիստական ​​տրամադրությունների պատճառով Դոնբասում հնարավոր է իրավիճակի սրում՝ հաղորդում է tvzvezda.ru-ն:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները համատեղ հայտարարություն էին ընդունել Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի մասին, որի նպատակով Արցախում այժմ տեղակայված է  ռուսական խաղաղապահ զորակազմ՝ 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմեքենա և հատուկ տեխնիկա:

Կրեմլը շեշտում է, որ Ռուսաստանի համար կարևորը՝ ԼՂ-ում խաղաղությունը պահպանելն է, ինչպես նաև բոլոր տեղահանվածների, փախստականների վերադարձը ապահովելն է և խաղաղության պահպանման վերահսկողությունը։

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս