X
Մենք սոց. ցանցերում

Հայաստան

Բաքվի դատարանը հեռակա կարգով ձերբակալել է Սեյրան Օհանյանին, հայտարարել հետախուզում

Բաքվի դատարանը հեռակա ձերբակալել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին:

Այս մասին հայտնում է Trend գործակալությունը: Օհանյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի «Ցեղասպանություն» հոդվածով:

Բաքվի ռազմական դատարանը դեռ նոյեմբերի 11-ին է քննել հայցը եւ Օհանյանի նկատմամաբ որպես խափանման միջոց է ընտրել հեռակա ձերբակալումը:

Միաժամանակ, Ադրբեջանի իրավապահ մարմինները Սեյրան Օհանյանի նկատմամաբ միջազգային հետախուզում են հայտարարել: Այս մասին տեղեկությունը հայտնի է դարձել այսօր միայն, APA-ին այս մասին հայտնել են ռազմական դատարանից:

Սեյրան Օհանյանը ՀՀ պաշտպանության նախարարն է եղել 2008-2016 թվականներին: Նա ղեկավարել է այս արցախյան պատերազմի ռազմական գործողություններից մեկը:

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս