ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեսյբուքյան իր էջում գրել է․
«Պատրոն Դավոյի» տերերին զգուշացնեմ, որ ես իր նախկին շեֆերի նման առնվող չեմ:
Այս աղետի մեծագույն պատասխանատուներից այս միջազգային մասշտաբի հանցագործը բազմաթիվ զինվորականներից բաղկացած շղթայի կարևոր օղակն է միայն:
Անուն առ անուն գիտեմ՝ ովքեր, ինչ չափով ու որքան սպառազինություն են «կերել»՝ բանակը թողնելով անսարք և «մուլյաժ» սպառազինության հույսին՝ դառնալով հազարավոր զինվորների մահվան պատճառ:
