Մենք սոց. ցանցերում

Ին՞չ եք ցանկանում որոնել

14:30
USD 480EUR 544RUR 6.72
Լուրեր Հայաստանից | Tiv1.AM Ստուդիա

Սպորտ

Տառապանքները հույսի կվերածվեն, և մենք նորից ոտքի կկանգնենք. Արոնյան

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը գրառում է կատարել ի հիշատակ Արցախյան պատերազմում զոհված հերոսների հիշատակի օրվան:

«Այսօր մենք հիշում ենք մեր զոհված քաջերին, ովքեր պայքարեցին անձնվիրաբար՝ պաշտպանելով Արցախն ու Հայաստանը: Վերջին 55 օրվա ընթացքում մենք ապրել ենք պատմության մեջ մեր ամենաողբերգական պահերից մեկը: Ոչ մի բառ չի կարող նկարագրել այն վիշտը, որը կա մեր սրտերում: Մենք պետք է ինքներս մեզ ապացուցենք, որ պայծառ ապագան, որ մենք կորցրեցինք՝ հանձինս երիտասարդ մարտիկների, մեզ չի կոտրելու, այլ միավորելու է: Տառապանքները հույսի կվերածվեն, և մենք նորից ոտքի կկանգնենք: Մենք սովորել ենք, որ մեզ այլ բան չի մնում, քան պատրաստ լինել կռվելու: Նժդեհն ու Անդրանիկը կռվել են, քանի որ վստահ էին, որ պանթուրքական գաղափարախոսությունը չի հանգստանա և կօգտագործի ահաբեկչության բոլոր միջոցները մեզանից ազատվելու համար: Եկեք ավելի ուժեղ լինենք, քան երբևէ, և ինչպես պապս էր ասում՝ ուղղակի ամպ է, այն կանցնի ու կրկին արևը կտեսնենք: Փա՛ռք մեր հերոսներին, թող հանգստություն իջնի նրանց հոգիներին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` սոցցանցերի իր էջերում գրել է Արոնյանը:

Click to comment

Նմանատիպ նյութեր

Քաղաքականություն

ՀՀ նախկին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հարցազրույցը Մեդիամաքսին: — Պատերազմի ավարտից հետո Հայաստանում եւ մեր երկրի սահմաններից դուրս քննարկվում է Ձեր հայտնի «նոր պատերազմ՝ ...

Facebook

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը կարծում է, որ Լիլիթ Մակունցը ամերիկյան ազդեցության գործակալ է: Այս մասին նա ֆեյսբուքյան գրառում է կատարել, որը ներկայացնում ենք ստորև....

Տարածաշրջան

Ադրբեջանում հայատյացության ու թշնամանքի խորքային արմատների վերաբերյալ լրացուցիչ ապացույցներ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը: «Այս անգամ ադրբեջանական սոցիալական մեդիայի իրական...

Հայաստան

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և...

Գովազդ