X
Մենք սոց. ցանցերում

Facebook

Մարուքյանը և Զոհրաբյանը ԱԺ ամբիոնից պատերազմով հարցը լուծելու մանդատ են տվել Փաշինյանին

Էդմոն Մարուքյանն ու Նաիրա Զոհրաբյանը պատերազմի առաջին օրը ԱԺ ամբիոնից իրենց խմբակցությունների անունից հայտարարում էին հետևյալ մտքերը.

Մարուքյան. «Հրաման տվեք` գնան առաջ: Մենք պիտի այս պատերազմով լուծենք այս հարցը: Ավելի լավ ա մի անգամ արնաքամ լինենք, բայց վերջնական այս խնդիրը լուծենք»:

Զոհրաբյան. «Մտածել, որ մենք առաջիկա տարիներին Թուրքիայում և Ադրբեջանում ունենալու ենք այնպիսի քաղաքական էլիտա, որոնց հետ հնարավոր է նստել խաղաղ բանակցությունների և գնալ ադեկվատ քննարկումների ու փոխզիջումների, եկեք ընդունենք, որ դա միֆ է: Մենք գործ ունենք մի թշնամու հետ, ում հետ խոսել խաղաղության լեզվով, մեր կարծիքով, հնարավոր չէ»:

Ու հիմա էս մարդիկ իրենց իրավունք են վերապահում խոսել այն մասին, թե պատերազմը պետք էր շատ արագ կանգնեցնել: Դա էլ հերիք չի, մի հուզախառն ինչ-որ գրառումներ են անում, դատավճիռներ են կայացնում…

Այդ մարդկանց փոխանցեք, որ հենց անձամբ իրենք, «Իմ քայլի» հետ մեկտեղ, պատասխանատու են այս ողջ մղձավանջի համար: Եթե այլ հանգամանքներ չնշենք էլ, նրանք, այո, ԱԺ ամբիոնից պատերազմով հարցը լուծելու մանդատ են տվել Փաշինյանին:

Ո՞վ էր նրանց երաշխավորել, որ իրավիճակը հանգուցալուծվելու է իրենց ցանկացած հաղթանակով: Ո՞վ:

Քաղաքական գործիչներ կամ ԱԺ պատգամավորներ եք, թե՞ մանկապարտեզի սաներ: Խենթանոց եք սարքել, որ ո՞ւմ ու ի՞նչ ապացուցեք:

Հարութ Ուլոյանի ֆեյսբուքյան էջից

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս