X
Մենք սոց. ցանցերում

Արցախ

Արցախի նախագահն այցելել է Մարտունի

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այցելել է Մարտունի քաղաք:

«Շրջանային պատասխանատուների և քաղաքաշինության նախարարի ուղեկցությամբ նախ ծանոթացել եմ պատերազմի հետևանքով շրջկենտրոնում եղած ավերածություններին և տեղում համապատասխան հանձնարարականներ տվել վերականգնման ու վերանորոգման աշխատանքների շուտափույթ մեկնարկի վերաբերյալ:

Այնուհետև շրջանի համայնքների ղեկավարների և այլ պատասխանատուների մասնակցությամբ հրավիրել եմ ընդլայնված խորհրդակցություն: Իմ խոսքում ընդգծել եմ, որ առաջնահերթորեն պետք է վերականգնել կյանքի բնականոն հունը՝ շեշտադրելով ենթակառուցվածքային բոլոր խնդիրների լուծումը»,- տեղեկացրել է Արցախի նախագահը:

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս