X
Մենք սոց. ցանցերում

Պատրաստ եմ իմ վրա վերցնել պատասխանատվություն, բայց ես չեմ ասել, որ պատրաստ եմ լինել վարչապետ. Վանեցյան

Նիկոլի գնալուց հետո դեռ պետք է հասկանանք, թե ով է այդ մարդը, որ Նիկոլի գնալուց հետո վերցնելու է պատասխանատվությունը եւ այս փլուզված երկիրը փորձի ոտքի կանգնեցնել:

Այս մասին, այսօր՝  նոյեմբերի 21-ին, Ազատության հրապարակում հանրահավաքից հետո լրագրողների հետ զրույցում նշեց «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը:

«Այո, ես պատրաստ եմ իմ վրա վերցնել պատասխանատվություն, բայց ես որտեղ կլինեմ այս մեր երկրի փրկության գործընթացում, մենք կորոշենք բոլորս: Ես չեմ ասել, որ պատրաստ եմ լինել վարչապետ: Ես ասել եմ, որ պատրաստ եմ վերցնել իմ վրա պատասխանատվություն»,-ասաց նա:

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս