X
Մենք սոց. ցանցերում

Facebook

Մովսես Հակոբյանը պետք է հրավիրվի ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողով

ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Արցախի և ՀՀ ԳՇ նախկին պետ, ՀՀ նախկին ռազմական տեսուչ Մովսես Հակոբյանն ամենակարճ ժամանակամիջոցում պետք է հրավիրվի ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողով՝ անհետաձգելի, մեր պետության կենսագործունեության և անվտանգության համար հույժ կարևոր հարցերի պատասխանելու:

Երդմամբ տրված նրա բացատրությունը չափազանց կարևոր է այսօր տեղի ունեցող իրադարձությունների և զարգացումների պատկերը ամբողջացնելու համար:

Այդ բացատրությունը պետք է կցել նաև Արցախյան II պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի ընդհանուր թղթապանակին, որը հաստատապես կկազմավորվի արտահերթ խորհրդարանական ընտրություններով կազմավորված հաջորդ ԱԺ-ի կողմից:

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս